15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

5 լավագույն
հավելվածները
iPad pro-ով նկարող
արտիստների համար

5 լավագույն
հավելվածները
iPad pro-ով նկարող
արտիստների համար

Նկատած կլինեք, որ iPad Pro-ով և Apple Pencil-ով նկարող արտիստներն օր օրի շատանում են: Սա, թերևս, այն բացառություններից է, որ արտիստների շատությունից աշխատանքների որակը չի ընկնում: Յուրաքանչյուր արտիստ ինդիվիդուալ է և թվային հարթակում ստեղծում է իր յուրօրինակ art-gallary-ն, որին փոխարինում է արդեն «թանգարան» դարձած Ինստագրամը:

Եվ իսկապես, iPad Pro-ն և Apple Pencil-ը շատ լավ դիջիթալ գործիքներ են արտիստների համար: Մեր՝ նկարել չկարողացողներիս համար գուցե տարօրինակ հնչի, բայց ասում են՝ դրանք շատ մոտ են իրական նկարչական մատիտին և սկեչբուքերին: 

Apple Pencil-ը և iPad Pro-ն այնքան համահունչ են միասին, որ կարծես ստեղծված լինեն իրար համար: Հավելվածի էկոսիստեմն օրեցօր տարածվում է ամբողջ աշխարհում և ավելի շատ արտիստներ են սկսում զբաղվել դիջիթլ նկարչությամբ, ինչը, համաձայնեք, փոփոխություն է մտցնում արդեն միապաղաղ դարձած նկարների տեղատարափում:

Որքան էլ այս գործիքները մոտ լինեն օֆֆլայն նկարչությանը, դրանք այնուամենայնիվ ունեն որոշակի առավելություն, որը հեշտացնում է արտիստի աշխատանքը: Այս բլոգում մենք կներկայացնենք այն հավելվածները, որոնք հեշտացնում և հետաքրքրացնում են iPad Pro-ով և Apple Pencil-ով նկարող արտիստների աշխատանքը: Իսկ բլոգի վերջում կարող եք տեսնել այն արտիստների էջերը, որոնք առանձնացրել ենք ձեզ համար:

Savage Industries Procreate

Սկսնակ iPad արտիստները հաճախ կարող են լսում Procreate անունը: Սա ամբողջական art creator է՝ մի շարք պրոֆեսիոնալ ֆիչըրներով: Հավելվածի շնորհիվ կարող եք ավելացնել վրձիններ, ստեղծել ձերը և էդիթ անել տեքստուրայից՝ ավելի դինամիկ կոր գծեր ստանալու համար: Ծրագիրը ինտուիտիվ է և շատ օգտակար: UI-ի դիզայնը նախատեսված է հենց Apple Pencil-ի համար: Հավելվածով աշխատելը նաև շատ հարմար է, քանի որ այն ի սկզբանե ստեղծվել է մոբայլ արթը զարգացնելու և հեշտացնելու համար:

Celsys Clip Sudio Paint

Այս հավելվածը իլուստրատոր և մանգա արտիստների սիրելին է: Ուրիշ ոչ մի հավելված այնքան հզոր ու հարմարվող չէ, որքան Celsys Clip Studio Paint-ը: Այն հրաշալի է գծային աշխատանքի, գունավորման և այլ նմանատիպաշխատանքներ կատարելու համար: Այն ստեղծված է եղել դեսքթոփի համար, սակայն iPad Pro-ով կիրառությունը նույնպես հեշտ է: Ինտերֆեյսը լիքն է տարբեր փոքր button-ներով և pop-up նամակներով, որոնք ավելի լավ են աշխատում դեսքթոփի վրա: Վրձինների դինամիկությունն ուղղակի ապշեցնող է և հարմարեցված է ցանկացած տեսակի գիծ կամ կոր ստանալու համար, ինչը շատ կարևոր է մանգա արտիստների համար: 

Հավելվածը հնարավորություն է տալիս 6 ամիս անվճար օգտագործել, որից հետո ամսական կազմում է ընդամենը 9 ԱՄՆ դոլար:

Ginger Labs Notability

Կարծում եք թվային հարթակում միայն նկարե՞լն է արվեստ: Նոթեր անելը նույնպես քիչ ջանքեր չի պահանջում: Անգամ, եթե դուք չեք նկարում, այլ պարզապես ցանկանում եք սքեչեր և նշումներ անել, ձեզ որևէ հարմար հավելված է պետք: Notability-ն այս հարցում լավագույնն է: Այն նշումները դասակարգում է ըստ կատեգորիայի՝ բրեյնսթորմինգ, նախագծի պլանավորում, նշումներ և այլն:

Ճիշտ է, Apple Pen-ով գրելը մի փոքր դժվար կլինի սկզբնական շրջանում, բայց սովորելուց հետո, հավատացեք, չեք ցանկանալու սովորական գրիչով գրել:

Picta Graphic

Գրաֆիկ դիզայնը իլուստրացիաներ անելուց և նկարելուց մի քիչ ուրիշ է: Գրաֆիկ դիզայնը միայն գծերը և վրձինների դինամիկան չէ:  Հաճախ դուք պետք է աշխատեք վեկտորային ֆայլերի հետ, որոնք կարող են ունենալ բարձր կամ ցածր որակ: Այս հավելվածը iPad Pro-ով վեկտորների հետ աշխատելու հզոր մեխանիզմ ունի, ինչի շնորհիվ էլ հարմար է օգտագործման և կիրառության համար:

Adobe Fresco

Սա այն հավելվածն է, որին դիջիթլ արիստները երկար են սպասել: Շուտով արդեն հասանելի կլինի Adobe Fresco հավելվածը, որն ամսական արժենալու է 21 ԱՄՆ դոլար: Սա մեր շարքի ամենաշատ ֆունկցիաներ ու ֆիչըրներ ունեցող հավելվածն է: Այն Autodesk Graphic-ի նման լինելու է վեկտորային, որն արդեն իսկ շատ մեծ առավելություն ու հնարավորություններ է տալիս: Ծրագիրն ունենալու է տարբեր վրձիններ՝ և նկարելու, և watercolor-ի համար նախատեսված: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. հավելվածն ունենալու է Adobe-ի լայն raster brush library-ն: Ծրագիրն այժմ այն հասանելի է beta տարբերակով:

 

Նշված բոլոր հավելվածները հեշտացնում ու հետաքրքրացնում են դիջիթլ արտիստների աշխատանքը: Հավելվածները ներբեռնելուց առաջ պետք է ուսումնասիրել դրանք, հասկանալ՝ ինչի համար են նախատեսված, ինչ հնարավորություններ են տալիս և, թե ինչպես կարող են արագացնել ու ավելի արդյունավետ դարձնել աշխատանքը: 

Ահա այն արտիստները, որոնց աշխատանքներին կարող եք հետևել և ավելի հետաքրքրացնել ձեր ֆիդը.

https://www.instagram.com/fortuna_art72/

https://www.instagram.com/lara_carson/

https://www.instagram.com/albabbgg/

https://www.instagram.com/grig.arts/

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև