15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

The future is private

2019-Ի ԱՓԴԵՅԹՆԵՐ ԱՌԱՋԱՏԱՐ ՕՆԼԱՅՆ ՀԱՐԹԱԿՆԵՐՈՒՄ

Երեկ (ապրիլ 30, 2019) տեղի ունեցավ հերթական F8 կոնֆերանսը, որի ժամանակ Մարկ Ցուկերբերգը և մի շարք այլ մասնագետներ ներկայացրին Ֆեյսբուքին, Ֆեյսբուք Մեսսենջերին, Ինստագրամին, WhatsApp-ին ու իրենց պատկանող այլ պրոդուկտներին վերաբերող այն փոփոխությունները, որոնք շուտով լինելու են:

Ցուկերբերգն իր ելույթը սկսեց privacy focused platform կառուցելու մասին խոսքով: Այս տարի կոնֆերանսի ելույթներում մեծ շեշտադրում ուներ privacy տերմինը, քանի որ վերջերս Ֆեյսբուքը անվտանգության և օգտատերերի տվյալների գաղտնիության հետ կապված լուրջ խնդիրներ ուներ: Հիմա Ֆեյսբուքը փորձում է իր լավագույնն անել, որպեսզի օգնի մարդկանց ապահով կապվել ընկերների և ընտանիքի հետ՝ առանց ինֆորմացիոն արտահոսքի վտանգի:

«Աշխարհը մեծացել է, և մենք նոր չելենջների առաջ ենք կանգնել: Մենք բոլորս կարիք ունենք գտնելու մեր տեղն այս մեծ աշխարհում: Կարող է դժվար լինել գտնել ու զգալ, որ դու քո տեղում ես, երբ միաժամանակ կապված ես միլիոնավոր մարդկանց հետ», — նշեց Մարկը:

Կոնֆերանսի ընթացքում սփիքըրները խոսեցին այն հսկայական փոփոխությունների մասին, որոնք արվել են ավելի մասնավոր հարթակ կառուցելու համար: Ցուկերբերգը իր ելույթի ընթացքում կես կատակ կես լուրջ հիշեցրեց, որ իրենք այս պահին չունեն ամենաուժեղ վարկանիշը՝ օգտատերերի տվյալների գաղտնիության մասով, և շեշտեց, որ համարձակվել են այս քայլին գնալ և նոր էջ բացել իրենց պրոդուկտների համար:

Ահա այն հիմնական փոփոխությունները, որոնք կատարվել և շուտով փորձարկվելու են:

ՖԵՅՍԲՈՒՔԸ ՆՈՐ ԴԻԶԱՅՆ ԿՈՒՆԵՆԱ

Ցուկերբերգը այս ափդեյթը կոչում է “FB5”: Սրա տակ Ֆեյսբուքը փոփոխում է ինտերֆեյսը՝ այն դարձնելով ավելի հարմար ու պարզեցված: Հիմնական փոփոխության են ենթարկվում խմբերը և իվենթները, որոնց համար ստեղծվում է groups tab և անհատականացված ֆիդ: Սա հրաշալի փոփոխություն է, քանի որ այս տարբերակը հեշտացնում է խմբերում ու իվենթներում ինտերակցիաները:

Երկար տարիների Ֆեյսբուքյան «միապաղաղ» լոգոն նույնպես փոփոխության է ենթարկվել: Բայց մեծ սպասումներ մի ունեցեք: Փոփոխությունը կտրուկ չէ և վերաբերում է միայն գույնին: Այն մուգ կապույտից սահուն անցում է կատարել ավելի բաց երանգի:

Ֆեյսբուքի նոր ինտերֆեյսը

Կարծես թե Ֆեյսբուքի ետևում կանգնած մարդկանց հոգնեցրել է ավանդական կապույտը, քանի որ այս գույնը պակասելու է Ֆեյսբուքից, քանի որ նոր դեսքթոփն ունենալու է բաց (սպիտակ) և մուգ (սև) ֆոն: Դուք հնարավորություն կունենաք ընտրել ձեր Ֆեյսբուքյան դեսքթոփի տարբերակը:

ՖԵՅՍԲՈՒՔ ՄԵՍՍԵՆՋԵՐԸ ԿԿԵՆՏՐՈՆԱՆԱ ՄՈՏԻԿ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՎՐԱ

Ֆեյսբուքը ձևափոխում է Մեսսենջերը, որպեսզի այն ձեզ ավելի մոտ պահի ընկերներին: Շուտով, երբ փոփոխությունները գործեն, դուք ավելի հեշտ կկարողանաք նկարներ կամ ստատուս գրառումներ կիսել այն մարդկանց հետ, ում վստահում կամ հավանում եք:

Մեսսենջերի դիզայնը նույնպես կձևափոխվի iOS-ի համար և կզբաղեցնի շատ ավելի քիչ տեղ: Նախատեսվում է մինչև 30MB, որը ներկայիս զբաղեցրածի 20%-ն է: Սա շատ երկար սպասված փոփոխություն է, այնպես չէ՞:

Mac և PC օգտագործողների համար ևս լավ նորություն կա: Այլևս ստիպված չեք լինի բրոուզերի վրա բացել Մեսսենջերը, քանի որ Ֆեյսբուքը թողարկում է դեսքթոփ հավելված:

ՍԵՔՐԵԹ ՔՐԱՇ

Անցած տարի F8 կոնֆերանսի ժամանակ հայտարարվել էր նոր “Dating service”-ի մասին: Երեկ պարզ դարձավ, որ այս ծառայությունից կարող են օգտվել ևս 14 երկրներ (Հայաստանը նրանց շարքում չէ): Հայտարարվեց նաև, որ Ֆեյսբուքը նոր ֆիչըր է մտցնում, որը կօգնի ձեզ գտնել ձեր քրաշին: Այս նոր ֆիչըրը կոչվում է “Secret Crush”: Սա միանգամայն գաղտնի սեկցիա է: Դուք կարող եք ստեղծել ձեր քրաշերի անուններից ցուցակ և, եթե ձեր ընտրած մարդկանցից որևէ մեկի ցուցակում դուք կաք, Ֆեյսբուքը երկուսիդ կասի դրա մասին:

Secret Crush-ը նոր ծանոթությունների ու նոր մտերմություններ հաստատելու հարավորություն է տալիս, ինչի վրա էլ կենտրոնանում է Ֆեյսբուքը:

Secret-crush

ԻՆՍՏԱԳՐԱՄԸ ԿՈՒՆԵՆԱ ՆՈՐ CAMERA FEATURE ԵՎ «ԿԹԱՔՑՆԻ» ԼԱՅՔԵՐԸ

Ինստագրամը հայտնի է որպես ամենաընկերական, բայց նաև ամենամրցակցային պլատֆորմներից մեկը: Ֆեյսբուքն առաջարկում է հետևորդների հետ շփվելու ավելի շատ տարբերակներ: Այն թարմացնում է camera ինտերֆեյսը և ավելացնում է նոր “Create Mode”, որն ավելի է հեշտանում կոնտենտ կիսելը (առանց ավանդական, երբեմն ձանձրացնող նկարների և վիդեոների):

Ինստագրամը փորձարկում է նաև այն տարբերակը, որ փակի էջում երևացող լայքերը՝ շեշտը դնելով նկարների և վիդեոների վրա, այլ ոչ դրանց ստացած լայքերի: Սա մարդկանց հնարավորություն կտա գնահատել նկարը, դրա գեղեցկությունն ու փոխանցող մեսիջը: Իսկ լայքերը, կամ դրանց պակասը, ինչը հաճախ սթրես կարող է առաջացնել, մղվում է երկրորդ, կամ անգամ երրորդ պլան: Այս ֆիչըրը փորձարկվելու է Կանադայում և հավանություն ստանալուց հետո կտարածվի այլ երկրներում:

Ինստագրամում կավելանա նաև “Away Mode”, որը ապաակտիվացման «այլընտրանք» է:

Ի՞ՆՉ ԱԿՆԿԱԼԵԼ

Սա Ֆեյսբուքի համար շատ կարևոր տարի է, քանի որ նախաձեռնել են վերջին 5 տարիների ամենամեծ ու գլոբալ փոփոխությունները: Սա թվային աշխարհ տանող նոր ճանապարհ է, որն ավելի հարմար է, պարզ ու հեշտացված:

Ֆեյսբուքն ամեն ինչ փորձում է անել, որպեսզի իր օգտատերերին չձանձրացնի ու պահի հետարքրությունը: Ի՞նչ եք կարծում, ստացվու՞մ է:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև