15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Թոփ 3 կոնտենտ-տեսակները
Ֆեյսբուքում

Թոփ 3 կոնտենտ-տեսակները
Ֆեյսբուքում

Գաղտնիք չէ, որ Ֆեյսբուքը շարունակում է մնալ սոցիալական առաջատար հարթակներից կարևորագույնը և, կարծես թե, չի պատրաստվում իր դիրքերը զիջել: Այդ նպատակով ֆեյսբուքը պարբերաբար թարմացումներ է կատարում, փոփոխություններ է կատարում ալգորիթմի մեջ, բարելավում է հաշթագերի օգտագործման արդյունավետությունը և այլն: Ֆեյսբուք մարքեթինգը դիջիթլ մարքեթինգի ռազմավարության մեջ օգտագործելու համար կարևոր է իմանալ դրա վերջին թարմացումներն ու վիճակագրությունները, թոփ համարվող կոնտենտի տեսակներն ու դրանց կիրառության հնարավոր ձևերը: 

Այս բլոգում կխոսենք այն 3 տեսակ կոնտենտների մասին, որոնք Ֆեյսբուքում ապահովում են ամենաշատ ներգրավվածությունն ու ստիպում են յուզերներին ակտիվ լինել էջում:

Tip 1. Վիդեո կոնտենտն ավելի լավ է աշխատում, քան կոնտենտի մնացած տեսակները

video content for facebook

Վիդեո կոնտենտը իր ներգրավվածության ցուցանիշով կարող է տապալել ցանկանած այլ կոնտենտ տեսակի: Այն ապահովում է 60% ավելի բարձր ներգրավվածություն և ակտիվություն: Վիդեո մարքեթինգը կոնտենտ ռազմավարության կարևորագույն հիմնասյուներից է: Այն շատ հզոր միջոց է ձեր բրենդի արժեքներն ու ձայնը տեղ հասցնելու համար: Միևնույն ժամանակ այն ստեղծում է էմոցիոնալ և իմաստալից հարաբերություն լսարանի և հաճախորդների հետ: Վիդեո կոնտենտը բերում է ավելի շատ ներգրավվածություն, քան ցանկացած այլ կոնտենտ Ֆեյսբուքում: Անգամ գովազդները, որոնք դրվում են վիդեո կոնտենտով, ավելի լավ արդյունք են գրանցում, քան նկարով կամ ուրիշ կոնտենտով գովազդները: Ըստ Թեյլոր Հալֆի ( 1SEO I.T. Support & Digital Marketing ընկերության ներկայացուցիչ), վիդեո կոնտենտը յուզերին ստիպում է մի քանի վայրկյան դադարեցնել սքրոլ անելը և նայել հոլովակի առաջին մի քանի վայրկյանը՝ հասկանալու համար, թե ինչի մասին է կոնտենտը: Այդ պատճառով, շատ կարևոր է այն տպավորությունը, որը կթողնի հոլովակը առաջին մի քանի վայրկյանում: 

Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ֆեյսբուքում վիդեո կոնտենտն աննախադեպ մեծ աճ է ապրում՝ հնարավորություն տալով մարքեթոլոգներին զարգացնել իրենց ընկերության վիդեո կոնտենտի ստրատեգիան:

Իսկ հիմա մի փոքր այն մասին, թե ինչպիսին է ֆեյսբուքում հրապարակվող վիդեոների վիճակագրությունը: Այն կապացուցի, որ վիդեո կոնտենտը գնալով էլ ավելի է զարգանում և պահանջված դառնում:

  1. Ֆեյսբուքում ամեն օր միայն 8 միլիարդ վյու ունենում են վիդեոները
  2. Յուզերները երեք անգամ ավելի երկար նայում են լայվ վիդեոներ, քան վերբեռնած վիդեոներ
  3. Մարքեթոլոգների 84%-ը Ֆեյսբուքում վիդեոները promote են անում
  4. Մարքեթոլոգների 35%-ը օգտագործում է Facebook Live-ը:
  5. Ֆեյսբուքում վիդեո կոնտենտով հրապարակումներն ունենում են 13.9% ավելի բարձր է օրգանիկ ներգրավվածությունը:

Tip 2. Գրաֆիկական վիզուալները և ֆոտոները որպես գրավիչ և ակտիվություն բերող հրապարակումներ

visual content for facebook

Յուզերները ավելի արագ են հետաքրքրվում հրապարակմամբ, երբ տեսնում են որևէ վիզուալ կամ ֆոտո: Վերջիններս ավելի լավ են տպավորվում դիտողի մոտ: Բացի դրանից, վիզուալով կամ ֆոտոյով հրապարակումները 2.3 անգամ ավելի շատ ներգրավվածություն են ունենում, քան առանց նկար հրապարակումները: Սա այն պատճառով է, որ մարդու ուղեղը ավելի արագ է ընկալում նկարը, քան դատարկ տեքստը: Ըստ Kissmetrics-ի, նկարները հավաքում են 53% ավելի շատ լայք, 104% ավելի շատ մեկնաբանություն և 84% ավելի շատ click-through-եր, քան տեքստային հրապարակումը: Մի զարմանալի փաստ ևս. ալբոմով տեղադրված նկարները 180% ավելի շատ ներգրավվածություն են ունենում, քան single-image-post-երը: 

Վերը նշվածը վկայում է այն մասին, որ պետք չէ խնայել վիզուալները: Երբ լավ հնարավորություն եք ունենանում նկարի միջոցով ինչ-որ բան պատմելու, արեք դա: Կապ չունի՝ որ ոլորտում եք. դուք հաստատ պատմելու բան ունեք: Ստեղծեք նկարների շարք, պատմություններ պատմեք նկարների կամ ֆոտոների միջոցով, հրապարակումների համար օգտագործեք իլուստրացիաներ, կոլաժներ և այլն: 

Նկարներ ու ֆոտոներ օգտագործելիս խորհուրդ է տրվում հույսը չդնել միայն վիզուալի վրա: Երբեք մի թերագնահատեք տեքստի և բառի ուժը, որը ձեր լսարանի մեջ շատ բան կարող է փոխել: Կարող եք նաև համադրել նկարը և տեքստը՝ վերջինիս դարձնելով դիզայնի մի մասնիկը: 

Tip 3. Պարզապես ներգրավող կոնտենտը պակաս կարևոր չէ

engaging content for facebook

Ֆեյսբուքի ձեր էջում ակտիվություն ու ներգրավվածություն պահելու համար ձեզ ահրաժեշտ է ունենալ նաև ոգեշնչող, զվարճալի ու գործնական հրապարակումներ: Նմանատիպ կոնտենտը կարող է լինել և վիդեո կոնտենտ, և ուղղակի վիզուալ: Գործնական հրապարակումները կարող են լինել ձեր կատարած աշխատանքներից, պորտֆոլիոյի ներկայացում, առօրյա հրապարակումներ գրասենյակից, դետալներ տարբեր աշխատանքային անկյուններից և այլն: Լավ կլինի, եթե պարբերաբար նաև ունենաք վիդեո կոնտենտ գրասենյակից: Յուզերները և հաճախորդները սիրում են, երբ ծառայություն մատուցող ընկերությունը ցույց է տալիս իր թիմին, իր օրը և լինում է «մարդկային»:

Օրինակ 2018թ. Ֆեյսբուքում ամենամեծ հաջողություն գրանցած հրապարակումը հանրային խոսնակ և մոտիվաիոն սփիքեր Jay Shettyի վիդեո կոնտենտն էր: Ջեյը ստեղծում է կոնտենտ, որը ոգեշնչում է մարդկանց ու շատ մեծ օրգանիկ տրաֆիկ ապահովում՝ ռեակցիաների, մեկնաբանությունների կամ կիսումների տեսքով: 

Այսօրինակ կոնտենտ ստեղծելու համար պետք չէ լինել մոտիվացիոն խոսնակ: Յուրաքանչյուր բրենդ կարող է ստեղծել նման կոնտենտ: Պարզապես պետք է հասկանալ՝ ձեր լսարանը ինչ է փնտրում սոցիալական մեդիայում և թե ինչպես կարող եք հենց դուք դա տալ իրենց: Սա իմանալու համար մի քանի եղանակ կա.

 

1. Օգտագործեք ձեր վերլուծությունները

Յուզերների մասին մեզ ինֆորմացիա լավագույնս կարող է տալ սոցիալական մեդիայի վերլուծությունը: Ուսումնասիրեք ձեր top-performing հրապարակումները և ստեղծեք նմանատիպ կոնտենտ: 

2. Հարցրեք ձեր լսարանին

Հաջորդ ռազմավարությունը պարզապես հարցնելն է: Կարող եք ուղիղ հարցնել, կամ օգտագործել poll-երի հնարավորությունը: Երկու դեպքում էլ յուզերը ունենում է մեկնաբանելու հնարավորություն, ինչն էլ ավելի մեծացնում յուզերների ներգրավվածության հնարավորությունը:

3. Սովորեք ձեր ոլորտի առաջատար ընկերություններից

Հետևեք ձեր ոլորտի տեղական և միջազգային ընկերությունների գործուներությանը: Նրանց թիրախային լսարանը գրեթե նույնն է, ինչ ձերը և այն, ինչ աշխատում էի իրենց էջում, հնարավոր է աշխատի նաև ձեզ մոտ: Հետևեք նաև այն էջերին, որոնք ձեր անմիջական մրցակիցները չեն, բայց որոնց մարքեթինգը համընկնում է ձեր մարքեթինգային նպատակների հետ: 

 

Թվարկվածները հաջողված կոնտենտի տեսակներից ընդամենը երեքն են: Ֆեյսբուքը օրեցօր զարգանում է, հրապարակվում են նոր վիճակագրություններ ու ստեղծվում են նոր հնարավորություններ: Ֆեյսբուքը թվային մարքեթինգի ռազմավարության մեջ ճիշտ օգտագործելու համար պետք է միշտ լինել up-to-date, հետևել թրենդներին, պարբերաբար թարմացնել կոնտենտ մարքեթինգի ռազմավարությունն ու կոնտենտ օրացույցը, միշտ լինել նորարար և կրեատիվ՝ ոլորտում առաջատար դիրք գրավելու կամ պահելու համար: 

Ընկերությունների համար երբեմն ինչ-ինչ պատճառներով դժվար է լինում ունենալ վիդեո-կոնտենտ: Բայց մի մոռացեք, որ վերջինս բերում է ամենաշատ ներգրավվածությունն ու ապահովում է էջում ակտիվություն: Պարբերաբար հրապարակեք վիզուալներ և ֆոտոներ՝ մոտիվացիոն, առօրյա, ներգրավող կամ պարզապես հետաքրքիր ու գրավիչ: 

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև