15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Ինչպես է աշխատում Ֆեյսբուքի ալգորիթմը

Ինչպես է աշխատում Ֆեյսբուքի ալգորիթմը

Ամեն տարի Ֆեյսբուքն իր ալգորիթմները թարմացնում և ավելի է բարելավում: 2019-ի վերջում հրապարակումների հասանելիությունը իջել էր 2.2%-ով, ինչը նշանակում էր, որ ձեր հրապարակումները տեսնում են էջի հետևորդների 5.5%-ը, իսկ մեծ բրենդների դեպքում՝ ավելի քիչ տոկոս: 

Բնականաբար, Ֆեյսբուքի ալգորիթմը միակ գործոնը չէ, որն ազդում է հրապարակման հասանելիության վրա: Սակայն այն գլխավորներից ու ամենամեծ ազդեցություն ունեցողներից է: Սա նշանակում է, որ մարքեթոլոգները պետք է միշտ հետևեն ալգորիթմի փոփոխություններին, որպեսզի հնարավորինս շատ ցուցադրություններ ունենան իրենց լսարանում: 

Կարճ հիշեցում. Ֆեյսբուքի ալգորիթմն այն մեխանիզմն է, որը որոշում է՝ որ հրաարակումները տեսնեն յուզերները և ինչ հերթականությամբ:

2020-ին Ֆեյսբուքը կենտրոնանում է իր հարթակն ավելի թափանցիկ դարձնելու վրա և յուզերներին ավելի շատ հնարավորություն է տալիս որոշելու, թե ինչ տեսնեն: Ֆեյսբուքը տարբեր ուսումնասիրություններ է անցկացրել և որոշումը կայացրել է յուզերների կարծիքների հիման վրա: Դեռ 2019-ին ՖԲ-ն ինտեգրել էր «Ինչու եմ տեսնում այս գովազդը» ֆունկցիան:

 

Իսկ ի՞նչ անեն բրենդները, որոնք չեն ուզում կամ չեն կարող յուրաքանչյուր կարևոր հրապարակում գովազդել: Լուծումը շատ պարզ է. հետևել ճիշտ ստրատեգիկ քայլերի, որոնք կներկայացնենք այս բլոգում:

Ֆեյսբուքի ալգորիթմի կարևոր պահերը

facebook short brief

Սա ՖԲ ալգորիթմի կարճ և կարևոր ավելացումներն ու փոփոխություններն են, որոնք ժամանակի ընթացքում նույնպես փոխվել և ավելի են բարելավվել: Իսկ այժմ տեսնենք, թե ինչպես է ալգորիթմն աշխատում 2020թ.-ին:

9 հուշում՝ Ֆեյսբուքի ալգորիթմի հետ արդյունավետ աշխատելու համար

Այս պահին ալգորիթմը հրապարակումների ռենքինգը որոշում է մի քանի գործոնից ելնելով: Օրինակ՝ ում հետ է հիմնականում շփվում յուզերը, որ տեսակի մեդիան է նայում, ինչքան տարածված է տվյալ հրապարակումը և այլն: Ֆեյսբուքը բազմիցս հայտարարել է, որ իր նպատակն է օգնել յուզերներին հասկանալ ալգորիթմը և կառավարել ռենքինգները՝ ավելի լավ ֆիդբեք ապահովելու համար: Եվ այսպես.

1. Ունեցեք այնպիսի հրապարակումներ, որոնք կստիպեն մարդկանց խոսել իրար հետ

Ըստ Ֆեյսբուքի, ռենքինգի կարևոր գործոններից է այն, թե յուզերը նախկինում ներգրավված է եղել ձեր էջում, թե ոչ: Իհարկե, ոչ ոք նույնքան ներգրավվածություն չի ունենում բիզնես էջերում, որքան ընկերների էջերում: Սա նշանակում է, որ պետք է ունենաք աչք ծակող գրառումներ, որոնք կգրավեն յուզերներին: Սա չի նշանակում, որ հրապարակումները պետք է լինեն անհեթեթ, անտեղի, բայց գրավիչ: Ալգորիթմը կհասկանա, որ դա միտումնավոր է արված, իսկ կոնտենտը չի համապատասխանում ձեր էջի կոնտենտին: Արդյունքում էջի ռենքինգը կիջնի: Հրապարակումները պետք է լինեն էջին համապատասխան և կրեատիվ:

2. Հրապարակումներ կատարեք այն ժամանակ, երբ ձեր լսարանն օնլայն է

Պարբերաբար հրապարակումներ անելը բարձր ռենքինգ ունենալու մեկ ուրիշ գործոն է: Իսկ ինչպե՞ս իմանալ՝ երբ է լսարանն արթուն: Չնայած մի շարք ուսումնասիրությունների ու դատաների, յուրաքանչյուր էջի համար ցուցանիշը տարբեր է լինում: Կան նաև ընդհանուր դատաներ: Օրինակ.

• B2B բրենդների հրապարակումների ընդունված ժամերն են 09:00-ից 14:00-ն, իսկ օրերը՝ երեքշաբթի, չորեքշաբթի և հինգշաբթի:

• B2C բրենդների հրապարակումներն ավելի լավ են աշխատում երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերին՝ 12:00-ից 18:00-ն:

Ինչպես նշեցինք, յուրքանչյուր բիզնես էջ ունի նաև իր անհատական ցուցանիշները, որոնց պետք է հետևի՝ էջի ներգրավվածությունը բարձրացնելու և լսարանը մեծացնելու համար: Ինֆորմացիան կարող եք գտնել ձեր էջի Insights բաժնում:

3. Երբեք մի կատարեք այնպիսի հրապարակում, որը կիջեցնի ձեր ռենքինգը

Գիտենք, որ միտումնավոր ռենքինգը իջեցնող հրապարակումներ ոչ ոք չի անի: Բայց, կան Ֆեյսբուքի որոշակի կատեգորիաներ, որոնք միանգամից իջեցնում են էջի ռենքինգը.

• Լինքեր, որոնք տանում են գողացված կոնտենտով վեբ կայքեր

• Վիրավորական, բայց չարգելված կոնտենտ

• Միսինֆորմացիա կամ ֆեյք նորություններ

• Վտանգավոր բուժումներ կամ մոլորեցնող ինֆորմացիա առողջության մասին

• Ֆեյք կամ մանիպուլացնող վիդեոներ

4. Հրապարակեք բարձր որակի, 3 րոպեից ավել տևողությամբ վիդեոներ

2019թ-ի մայիսին Ֆեյսբուքը հայտարարեց, որ նյուզֆիդում գերակշռելու են որակյալ և օրիգինալ վիդեոները: Ալգորիթմը ռենքինգը սահմանում է հետևյալ 3 գործոնների միջոցով. 

• Հավատարմություն և մտադրություն. վիդեոներ, որոնք մարդիկ պարբերաբար նայում են:

• Վիդեոյի երկարություն և դիտելիության տևողություն. Ալգորիթմը նախապատվություն է տալիս 3 րոպե կամ ավել տևողություն ունեցող վիդեոներին, որոնք մարդիկ նայում 1 կամ ավել րոպե:

• Օրիգինալություն. վիդեոներ, որոնք վերցրած չեն ուրիշ աղբյուրներից:

Եթե վիդեոներ եք հրապարակում, հետևեք վերը նշված կետերին, որպեսզի Ֆեյսբուքին տաք հենց այն, ինչ բարձր է գնահատում: Նաև մի մոռացեք Live վիդեոների մասին. դրանք 6 անգամ ավելի շատ ներգրավվածություն են ապահովում, քան հրապարակած վիդեոները:

5. Հրապարակումներ կատարեք հաճախ և հետևողականորեն

Ըստ Ֆեյսբուքի, էջերը, որոնք հաճախ են հրապարակումներ կատարում, ավելի կարևոր են լսարանի համար: Հետևաբար, հրապարակումների հաճախականությունը ռենքինգի համար կարևոր գործոն է, որը ազդում է նաև նյուզֆիդում երևալու վրա:

Այս պրոցեսը ավելի հեշտ դարձնելու համար լավ է ունենալ կոնտենտ օրացույց, որը ձեզ համար կծառայի որպես կոնտենտ ուղեցույց: Կոնտենտ օրացույց կարող եք ունենալ ինչպես տարբեր ծրագրերից (օրինակ՝ Hootsuite), այնպես էլ կարող եք կազմել ձեր անհատականը՝ excell կամ word տարբերակով, ինչպես ձեզ հարմար լինի:

6. Ներգրավված եղեք Ֆեյսբուքի համապատասխան խմբերում

Դեռ 2019-ի F8 կոնֆերանսին Ֆեյսբուքը հայտարարել էր, որ խմբերը շարունակելու են մեծ արժեք ներկայացնել իրենցից, և յուզերները ավելի շատ են տեսնելու խմբերի հրապարակումները: Ֆեյսբուքն իր հերթին անում է ամեն ինչ խմբերը ուշադրության կենտրոնում պահելու համար: Այդ նպատակով Ֆեյսբուքն ավելացրել է նաև Suggested Groups sidebar-ը:

Ֆեյսբուքի F5 դիզայնի թարմացումը մեծ մասամբ փոփոխության է ենթարկել նաև խմբերը, որն էլ իր հերթին ալգորիթմին թույլ էր տալիս առաջնահերթությունը տալ խմբերի կոնտենտին: Սա նշանակում է, որ բրենդները պետք է ռիսկի դիմեն և ներգրավվեն խմբերում:

Ինչպե՞ս: Պատկերացրեք ձեր բրենդի համար խումբ եք բացում: Սա այն վայրը կարող է լինել, որտեղ ձեր լսարանը կունենա քննարկումներ, կկարդա կրթական կամ ինֆորմացիոն հրապարակումներ և ներգրավված կլինի իրեն հետաքրքրող թեմաներիում:

7. Աջակցեք ձեր օրգանիկ ցուցանիշներին գովազդներով

Մինչ ձեր բրենդի օրգանիկ տրաֆիկը հարաբերություններ է ստեղծում ձեր և լսարանի միջև, Ֆեյսբուքի գովազդները մնում են տեղեկացվածությունը բարձրացնելու լավագույն տարբերակը, քանի որ այն օգտագործում է արդեն 2,4 միլիարդ մարդ: Ֆեյսբուքը նաև պարբերաբար բարելավում է թիրախավորման հնարավորությունները, և սրանք կարող են ավելի օգտակար լինել այն գովազդատուների համար, ում կարևոր է լսարանի դատան:

Երբ հետևում եք ձեր լավ արդյունք գրանցած կոնտենտին, համոզվեք, որ միացրել եք այն ցածր CPC-ի վերածելու հնարավորությունը:

8. Ձեր հետևորդներին ցույց տվեք, որ նրանք կարող են ձեր կոնտենտի առաջնահերթությունը որոշել իրենց նյուզֆիդում

Ֆեյսբուքն ամեն օր աշխատում է իր ալգորիթմի վրա և էջերի աշխատանքն ավելի թափանցիկ է դարձնում, թույլ է տալիս յուզերներին որոշել՝ տվյալ կոնտենտը տեսնե՞լ հետագայում, թե ոչ: Հենց սրա շնորհիվ էլ էջի հետևորդները կարող են ընտրել SEE FIRST տարբերակը, որով ալգորիթմը միանգամից ցույց կտա իրենց էջում ձեր՝ նոր հրապարակած կոնտենտը: 

Իհարկե սա շատ լավ է այն դեպքում, երբ ձեր լսարանը շատ մեծ ներգրավվածություն ունի էջում, իսկ ձեր հրապարակումները ուղիղ համընկնում են լսարանի հետաքրքրության շրջանակի հետ:

9. Ոգեշնչեք ձեր լսարանին խոսել ձեր մասին

Օրգանիկ հասանելիության նվազումը խելացի մարքեթոլոգներին ստիպում է դիմել հին մարտավարությանը՝ բրենդի մասին տեղեկացվածության բարձրացմանը բերանացի խոսքի տարածման միջոցով (word of mouth): 

Սա ինֆլուենսեր մարքեթինգի նախադրյալներից է, բայց, հավանաբար, շատ ավելի արդյունավետ է աշխատակիցների, ընկերների միջոցով բրենդի մասին բերանացի խոսքի տարածումը: 

Կապ չունի քանի աշատող ունեք. նրանց խոսքը մաքուր ոսկի է: Ի վերջո նրանք են ընկերությունը ներսից ճանաչողները: 

Անգամ, եթե նրանք չունեն 1 միլիոն հետևորդ, նրանց օրգանից հասանելիությունն ավելի քիչ սահմանափակ է:

Ի վերջո, ի՞նչն է կարևոր

Ձեր բիզնես էջում բարձր ներգրավվածություն ունենալու, լսարանին միշտ ներկա պահելու և հետաքրքրելու համար բավարար չէ միայն լավ կոնտենտը: Կարևոր է իմանալ, թե երբ և ինչպիսի հրապարակում է պետք կատարել, որ խմբերում է պետք ակտիվ լինենլ, պե՞տք է արդյոք ունենալ սեփական բիզնես խումբ, թե ոչ, և, ի վերջո, պետք է կարողանալ հստակ կապի դուրս գալ լսարանի հետ: Յուզերները նախընտրում են տեսնել իրական մարդկանց, ովքեր խոսում են պրոդուկտի կամ ծառայության մասին: Պարբերաբար կապի դուրս եկեք ձեր լսարանի հետ, տարածեք ձեր էջը աշխատողների, ընկերների միջոցով՝ միաժամանակ չմոռանալով Ֆեյսբուքի հզոր գործիքի՝ գովազդների մասին:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև