15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Ֆեյսբուք ալգորիթմի փոփոխություններ 2020.
ինչ սպասել

Ամեն օր 1.66 միլիարդ օգտատեր մտնում է ֆեյսբուք, ինչն էլ մի շարք մարքեթոլոգների և բրենդների համար կայքը դարձնում է մեծ ու ազդեցիկ պլատֆորմ: Եթե հետևում եք սոցիալական մեդիայի ափդեյթներին, նկատած կլինեք, որ ֆեյսբուքը պարբերաբար մի շարք փոփոխություններ է կատարում իր ալգորիթմներում: Սա իր հերթին ազդում է բիզնեսների մարքեթինգային ստրատեգիաների վրա, որոնք պետք է համապատասխան լինել ալգորիթմներին: Դժվար է առաջինը լինել ֆեյսբուքում, եթե չեք հետևում ալգորիթմների թրենդներին և ափդեյթներին: Ձեր հաղթանակն ավելի մոտ դարձնելու համար մենք կազմել ենք Ֆեյսբուքի ալգորիթմների փոփոխությունների և թրենդների 2020-ի ցուցակը: Բլոգը կարդալուց հետո կարող եք վստահ լինել, որ կկարողանաք կազմել ֆեյսբուք մարքեթինգի ուժեղ ստրատեգիա:

Բարձր որակի ներգրավող կոնտենտ

Ֆեյսբուքն անընդհատ ինչ-որ բան է փոխում իր ալգորիթմներում: Հիմա արդեն կայքը մեծ ուշադրություն է դարձնում որակյալ կոնտենտին: Որպես արդյունք, ֆեյսբուքի ալգորիթմը կենտրոնանում է ընկերների ու կապերի կոնտենտը ցույց տալու վրա, իսկ բիզնես-կենտնենտը մղում է երկրորդ պլան: Բացի դրանից, ֆեյսբուքը 2020-ին կենտրոնանալու է ինտերակտիվ կոնտենտի վրա՝ քուիզեր, փոլեր և սրանց նման հրապարակումներ: Բայց սա չի նշանակում, որ վատ որակի քուիզերն ու փոլերը կարող են ձեզ շատ ներգրավվածություն բերել: Հակառակը. պետք է ստեղծեք բարձր որակ ունեցող, գրավող ու հետաքրքիր կոնտենտ, որպեսզի ֆեյսբուքը «գնահատի» ձեր աշխատանքը:

facebook algorithms change

Գովազդների սահմանափակում

Մեկ այլ մեծ փոփոխություն է գովազդների սահմանափակումը: Ֆեյսբուքը սահմանափակելու է այն գովազդների քանակը, որոնք միաժամանակ եք ցուցադրում: Ֆեյսբուքը այս սահմանափակումը բացատրում է նրանով, որ գովազդների մեծ քանակությունը կարող է ազդել հենց գովազդի որակի և հաջողության վրա: Ինչպես ընկերությունն է մեկնաբանում, մի շարք միաժամանակ ցուցադրվող գովազդներ ունենալը վնասում է դրանց արդյունավետությանը: Այս սահմանափակումը ազդելու է էջերի ընդամենը որոշ տոկոսի վրա: Սրանից խուսափելու համար որոշեք ձեր գովազդների առաջնահերթությունը, որպեսզի 2020-ի արշավները ճիշտ դասակարգեք:

facebook algorithms change

Բովանդակության կառավարում և Անալիտիկա՝ Creator Studio-ում

Ֆեյսբուքը շարունակաբար բարելավում է և ֆեյսբուքի, և ինստագրամի Creator Studio-ն՝ օգնելով բիզնեսներին գրավել իրենց լսարանի ուշադրությունը: Վերջերս մի քանի նոր հնարավորություն է ավելացել, որոնք ինֆորմացիա են տրամադրում կոնտենտի տրաֆիկի աղբյուրների և յուզերների գործողությունների մասին: Սա նշանակում է, որ այժմ կարող եք տեսնել, թե կոնկրետ որտեղից են գալիս ձեր վիդեոների շեյրերը, ֆոլոուները և այլն: Այս նոր ֆիչըրները հնարավորություն են տալիս տեսնել նաև, թե յուզերները քանի վայրկյան / րոպե են նայել ձեր վիդեոն: Ինֆորմացիայի այս նոր աղբյուրները բրենդները կարող են օգտագործել մի շարք արժեքավոր տեղեկատվություն ստանալու և ֆեյսբուքի կոնտենտ ստրատեգիան բարելավելու համար:

facebook algorithms change

Վիդեո կոնտենտ և լայվ վիդեոներ

Շարունակելով Creative Studio-ի թեման, պետք է նշել, որ այժմ արդեն շատ կարևոր է վիդեո կոնտենտը: Վերջին տարիներին լայվ վիդեոներն ու առհասարակ վիդեո կենտենտը ավելի շատ ազդեցություն է ունենում սոցիալական մեդիայում: Ֆեյսբուքի ալգորիթմի փոփոխությունը մեծ ուշադրություն է դարձնում լայվ վիդեոների և որակյալ վիդեո կոնտենտի վրա, որոնք պետք է միտված լինեն յուզերներին զվարճացնելուն: Ավելին, ալգորիթմի փոփոխությունը հատուկ ուշադրություն է դարձնում հենց լայվ վիդեոերին, քանի որ դրանք 6 անգամ ավելի շատ ինտերակցիա են ունենում, քան ուղղակի վիդեոները: Ֆեյսբուքի ալգորիթմին հաղթելու համար 2020-ին ստիպված կլինեք ստեղծել որակյալ վիդեո կենտենտ՝ 3 րոպե կամ ավել տևողությամբ, ինչպես նաև ունենալ ներգրավող ու լայվ վիդեոներ:

Օրգանիկ հասանելիության անկում

Եթե հետևում եք սոցիալական մեդիայի ափդեյթներին, նկատած կլինեք, որ օրգանիկ հասանելիությունը մի քանի սոցիալական հարթակներում՝ ներառալ ֆեյսբուքում անկում է գրանցում: 2020-ին այս տենդենցը շարունակվելու է: Ավելին, քիչ լայքեր ու շեյրներ ունեցող հրապարակումները չեն երևալու նյուզ ֆիդում: Սա նշանակում է, որ ֆեյսբուքի ալգորիթմին հաղթելու համար պետք է ստեղծեք ինտերակտիվ կոնտենտ, որը հեշտորեն օրգանիկ ներգրավվածություն կբերի: Հիշեք, որ ֆեյսբուքն այժմ ուշադրություն է դարձնում նաև քոմենթներին և շեյրներին: Այնպես որ, ստեղծեք այնպիսի կոնտենտ, որ օգտատերերը ցանկանան քոմենթ գրել կամ տարածել:

ՀՈՒՇՈՒՄ. Ինտերակտիվ պոստ ստեղծելուց հետո ուշադրություն դարձրեք քոմենթներին և ՄԻՇՏ պատասխանեք դրանց, քանի որ այդպիսով կբարձրացնեք ձեր կայքի տրաֆիկը և բրենդի ճանաչելիությունը:

facebook algorithms change

Ֆեյսբուք գովազդների և թափանցիկության բարձրացում

Մինչդեռ ֆեյսբուքի օրգանիկ հասանելիությունը նվազում է, մարքեթոլոգների շրջանում գովազդներն ավելի ու ավելի շատ են տարածում գտնում: Սա բնական է, քանի որ գովազդի շնորհիվ կարճ ժամանակում հնարավոր է հասնել մեծ լսարանի: Ֆեյսբուքի գովազդները ավելի լավ ROI են ունենում, և զարմանալի չէ, որ 2020-ին գովազդների վրա ավելի շատ ուշադրություն է լինելու: Պետք է նշել նաև, որ ֆեյսբուքի գովազդները դառնում են ավելի թափանցիկ: Սա Ֆեյսբուքի գովազդի նոր ֆիչըրի շնորհիվ է, որը ցույց է տալիս յուզերներին, թե ինչպես են իրենց թիրախավորել:

Նրանք կարող են անգամ հետևել, թե ինչպես է իրենց ինֆորմացիան հասել գովազդողներին, արդյոք նրանք հաճախորդների ցուցակում են, արդյոք իրենց մասին ինֆորմացիան երրորդ կողմի հավելվածից է հասել գովազդողին և շատ այլ ինֆորմացիաներ: Այս նոր ֆիչըրը միտված է ֆեյսբուքի գովազդային հարթակն ավելի թափանցիկ դարձնելուն: Որպես արդյունք, յուզերները կարող են կառավարել այս ինֆորմացիան և որոշել, թե ով կարող է իրենց թիրախավորել: Յուզերները կարող են անգամ արգելափակել որոշ գովազդողների: Սա միշտ պետք է հիշել, մանավանդ, եթե պարբերաբար գովազդ եք ցուցադրում:

facebook algorithms change

Մարքեթինգ՝ ֆեյսբուքի խմբերում

2019-ի Ֆ8 կոնֆերանսի ժամանակ հայտարարվեց, որ ըստ յուզերների ինտերակցիաների, ֆեյսբուքի խմբերն ավելի ու ավելի արժեքավոր են լինելու 2020-ին: Սա ֆեյսբուքի խմբերի օրգանիկ հասանելիության բարձր պոտենցիալի շնորհիվ է: Ամեն ինչ շատ պարզ է. խմբերում շատ հեշտ է քննարկում սկսելն ու կոնտենտ տարածելը: Այս բոլոր գործողությունները ներգրավվածություն ու ինտերակցիա են գեներացնում՝ մեկ տեղում հավաքելով տարբեր մարդկանց ու մասնագետների: Ֆեյսբուքն այնքան է կենտրոնանում խմբերի վրա, որ դրանց մասին անգամ գովազդ է ցուցադրել Super Bowl 2020-ի ժամանակ:

Ֆեյսբուքն այժմ փորձարկում է խմբերի ներսում գովազդներ տեղադրելը, որը կբարձրացնի վերջիններիս պոտենցիալը: Ֆեյսբուքի խմբերում գովազդներ տեղադրելը կօգնի մարքեթոլոգներին հասնել ավելի մեծ լսարանի՝ ներառելով նույն հետաքրքրություններով մարդկանց: Այնպես որ, ձեր 2020-ի ֆեյսբուքի մարքեթինգային ստրատեգիայի մեջ անպայման ներառեք ֆեյսբուքյան խմբերը:

facebook algorithms change

Եզրակացություն

Ինչպես տեսնում եք, 2020-ին ֆեյսբուքը շատ բան ունի մեզ առաջարկելու: Անկախ ալգորիթմների փոփոխությունների, միշտ կարող եք դրանց հաղթել ու հաջողություն գրանցել: Այն ամենն, ինչ պետք է անեք որակյալ, ներգրավող, տրաֆիկ ապահովող ու բարձր հասանելիություն ունեցող կոնտենտ ստեղծելն է: Հաշվի առեք, որ կոնտենտը պետք է հեշտ «ընդունվի» նաև ֆեյսբուքի գովազդի հարթակում: Հիշեք, որ վիդեո կոնտենտ ստեղծելիս կարևոր է ուշադրություն դարձնել նաև Creator Studio-ին: Մի մոռացեք խոսել ձեր լսարանի հետ և պատասխանել քոմենթներին:

Եթե ինֆորմացիան ձեզ հետաքրքիր էր, բայց չգիտեք՝ ինչպես օգտագործել այս ամենը կոնտենտը բարելավելու համար, կապ հաստատեք մեզ հետ: Վստահեք ձեր բիզնեսը փորձառու մարքեթոլոգներին և ունեցեք հզոր մարքեթինգաին ստրատեգիա ձեր բրենդի համար:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև