15-Minute Chat
Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you
Google-ը պաշտոնապես բաժանվեց robots.txt noindex-ից և այլևս չի հանդուրժելու վերջինիս քմահաճույքները: Գործընթացը վերջնականացնելու համար մինչև 2019թ. սեպտեմբերի 1-ը ժամանակ կա: Սա այն պատճառով է, որ Google-ը ցանկանում է կենտրոնանալ համացանցի սևագրերում առկա աջակցություն չունեցող գործողությունների վրա: Սա ներառում է crawl-delay, nofollow և noindex ֆորմատները: Բացի սա, կա ևս մեկ շատ կարևոր պատճառ, որի համար Google-ը բաժանվում է robots.txt-ից: Այն է robots.txt-երի ոչ պաշտոնական լինելը:
Բոլորը գիտեին, որ robots.txt հրահանգը ոչ պաշտոնական հրահանգ էր; Google-ը նույնես գիտեր և վատ լուրին մեզ երկար էր պատրաստում: Այնուամենայնիվ, նրանք շարունակում էին համերաշխ ապրել մինչև 2019թ. հուլիսի 2, երբ տեղի ունեցավ պաշտոնական հայտարարություն: «Քանի որ այս կանոնները երբեք չեն փաստաթղթավորվել Google-ի կողմից, բնական էր, որ դրանց օգտագործումը Googlebot-ի հետ շատ ցածր է: Այս սխալները վնասում են վեբ-կայքերի՝ որոնողական արդյունքներում հայտնվելուն, որի միտումը, սակայն, վեբմաստերները չունեն», — նշում է Google-ը: Բացի հայտարարությունից, Google-ը, որպես բաց ծրագիր, թողարկել է նաև իր parser-ը:
Robots.txt-ից բաժանվելով Google-ը իր «երեխաներին անտեր չի թողնում»: Ահա մի քանի այլընտրանքային տարբերակներ, որոնք կփոխարինեն robots.txt-ին.
Շատ պարզ: Ընդամենը մի քիչ ջանք ու մի քիչ ժամանակ: Ինչպես վերևում նշեցինք, կա 5 այլընտրանք: Իսկ ավելի արագ ու կարճ ինֆորմացիա նախըտրողների համար կարևոր է իմանալ հետևյալը. եթե էջն արդեն ինդեքսավորվել է, noindex-ը օգտագործեք մետա թագում: Եթե դեռ չի ինդեքսավորվել, կարող եք արգելել (disallow) համակարգին crawl անել robots-ը:
Google-ի համար կարևոր է իմանալ, որ մենք noindex հրահանգը չենք օգտագործում robots.txt ֆայլերում: Իսկ եթե օգտագործում ենք, ավելի լավ է փոխենք դրանք մինչև սեպտեմբերի 1-ը: Հակառակ դեպքում մի շարք զգուշացումներ ու տուգանքներ կգան:
Եթե ունեք ազատ ժամանակ, կարող եք կարդալ Google-ի պաշտոնական հայտարարությունը: