15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Գրաֆիկ դիզայնի թրենդները
| 2020թ. | Մաս II

Արդեն դեկտեմբերն է, ինչն էլ նշանակում է, որ մեկ ամսից էլ  քիչ է մնացել հաջորդ տարվան, և կա՞ արդյոք ավելի լավ ժամանակ 2020թ. գրաֆիկ դիզայնի թրենդներին ծանոթանալու համար, քան հիմա է: Շարունակելով նախորդ բլոգը, ձեզ ենք ներկայացնում 2020թ. գրաֆիկ դիզայնի հաջորդ 5 թրենդները:

Իլուստրացիաների և լուսանկարների կոլաժներ

Դիզայներները միշտ փորձում են ստեղծել անկեղծ ու կրեատիվ գրաֆիկաներ, որոնք կտպավորեն ու կզարմացնեն: Մի քանի տարատեսակ էլեմենտներ «խառնելն» ու կոլաժ ստանալը լավագույն տարբերակներից մեկն է: 2020թ. շատ ենք տեսնելու իլուստրացիաներ ու լուսանկարներ պարունակող կոլաժներ, տիպոգրաֆիայով ու թղթային վիզուալներով ստացված կոլաժներ: Այսպիսի դիզայնի նպատակն է խառել տարբեր տեսակի արթերի լավագույն գործերն ու ստանալ յուրահատուկ դիզայն, որը կտպավորի դիտողներին իր կրեատիվությամբ:

graphic-design-trends-2020

Ֆուտուրիստական դիզայն և AR / VR

Նորություն չէ, որ ժամանակակից աշխարհն արդեն անցել է այնպիսի տեխնոլոգիաների և նորարարությունների, որ տպավորություն է, ասես դրանք ապագայից են եկել: Սա չի վերաբերում միայն տեխնոլոգիաներին: Դիզայնի աշխարհը նույնպես փորձում է հետ չմնալ, և ֆուտուրիստական դիզայնը հենց դրա արտացոլումն է: Գիտաֆանտաստիկ վիզուլներ, գրաֆիկաներ, գույներ և այլ ֆուտուրիստական էլեմենտները կարծես թե գրավելու են 2020-ի դիզայնի աշխարհը: Կան կանխատեսումներ, որ AR/VR ինովացիաները լինելու են թրենդների առաջին տեղում: Ավելին, հավանական է, որ կհամադրվեն ֆուտուրիստական դիզայնը և 3D-ն, որպեսզի ստեղծեն ավելի տպավորիչ վիզուալներ:

graphic-design-trends-2020

Նախշեր և տեքստուրաներ

2020-ը, թվում է, համադրելու է կոնտրաստային էլեմենտներ, իսկ ռեալիստական տարրեր ավելացնելու համար մի շարք ձևեր է թողնելու: Հաջորդ տարի սովորական է լինելու տարբեր նախշեր ու տեքստուրաներ համադրելը: Դիզայներները հասնելու են իրական արդյունքի ոչ միայն 3D վիզուալներով, այլև դիզայնի մեջ տարատեսակ ռեալիստական տեքստուրաներ ու նախշեր ավելացնելով: Նմանատիպ օրինակ է Nike-ի գովազդը:

graphic-design-trends-2020

Գունային մինիմալիզմ

Մինիմալիզմը արդեն իսկ շատ տարածված է և հանդիպում է տարբեր բրենդների և ընկեությունների դիզայններում: Այնուամենայնիվ, գունային մինիմալիզմը նոր զարգացող թրենդ է, որը սկսել է նոր տեմպով զարգանալ ու տարածվել: Ինչպես գիտենք, մինիմալիզմը ազատում է պատկերը ավելորդ էլեմենտներից: Նույն սխեման աշխատում է նաև գունային մինիմալիզմի դեպքում. դուրս են մնում ոչ էական գույները: Սա մինիմալիզմի նոր տեսակ է, որտեղ դոմինանտ է գույնը և կրեատիվությունը, որն էլ հենց գրավում է:

graphic-design-trends-2020

Աբստրակտ և երազային իլուստրացիաներ

Ինչպես նշել էինք բլոգի առաջին մասում, գրավիչ իլուստրացիաները հաջորդ տարվա թրենդներից են: Կան տարբեր տեսակի իլուստրացիաներ՝ մինիմալից մինչև ռետրո, սաայն 2020-ին թրենդային են լինելու աբստրակտ և երազային իլուստրացիաները: Այս թրենդը տարածվելու է հատկապես սոցիալական մեդիայում, քանի որ այն աչք է ծակում ու գրավում է դիտողի ուշադությունը, տպավորում է գաղափարով և ստիպում է ավելի երկար նայել: Այս ոճը, բացի թրենդային լինելուց, մեծ տեղ է տալու երևակայությանը, կրեատիվությանն ու աբստրակտ պատկերներին:

graphic-design-trends-2020

Եզրակացություն

Եթե կարդացել եք մեր բլոգի երկու մասերն էլ, ուրեմն արդեն պատկերացնում եք, թե ինչքան բոլդ, աբստրակտ ու գունաշատ է լինելու 2020-ը: Բլոգերում նշված թրենդները մեծ ազդեցություն են ունենալու հաջորդ տարվա դիզայնի աշխարհի վրա: Որոշները կարող են մնալ թոփում, մյուսներին հնարավոր է ավելի քիչ ուշադրություն դարձնեն կամ փոխարինեն: Ինչևէ, անկախ նրանից՝ գրաֆիկ դիզայներ եք, թե SMM մասնագետ, շատ կարևոր է իմանալ թրենդներն ու տեղյալ լինել դրանց փոփոխություններից: Մենք կպահենք ձեզ դիզայնի աշխարհի նորությունների կենտրոնում: Իսկ դուք կարդացեք, եղեք տեղեկացված, թրենդային, բայց երբեք մի կորցրեք ձեր ձեռագիրը:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև