15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Գրաֆիկ դիզայնի թրենդները
| 2020թ. | Մաս I

Գրաֆիկ դիզայնի թրենդները և աշխարհը անդադար փոփոխվում ու զարգանում է: Տարեցտարի այն նոր էլեմենտներ է առաջ բերում, որը կարող է չելենջինգ թվալ: Անկախ նրանից՝ ֆրիլանսեր եք, թե ընկերության հիմնադիր, թրենդներին հետևելը պարտադիր է, եթե ուզում եք մրցակիցներից առաջ լինել:

Ձեզ ենք ներկայացնում 2020թ. գրաֆիկ դիզայնի թրենդները, որոնց պետք է ուշադրություն դարձնել:

Վառ գույներ, բաց ստվերներ

Եթե հետևում եք վերջին տարիների թրենդներին, նկատած կլինեք, որ պայծառ ու վառ գունային սխեմաները բավականին տարածված են: 2020թ.-ին այս տենդենցը դառնալու է թրենդ, բայց մի քիչ փոփոխված: Բացի արտահայտիչ գույներից, բաց-խամրած երանգները նույնպես թրենդային են լինելու: Սա այն պատճառով, որ և´ վառ գույները, և´ խամրած երանգները ուշադրություն են գրավում: Հենց դրա համար էլ դիզայներները սկսել էին «փորձեր կատարել» այս համադրությամբ ու ստացել էին հրաշալի արդյունքներ: Ակնհայտ է, որ 2020թ.-ին վառ գույներ ու խամրած երանգներ շատ ենք տեսնելու:

graphic-design-trends-2020-vivid-colors

Գրադիենտներ

Գրադիենտները 2020թ.-ի հաջորդ  հիմնական թրենդն է: Սա նույնպես ամբողջովին նորույթ չէ, բայց վստահորեն կարող ենք ասել, որ դառնալու է ամենատարածվածներից մեկը: Քանի որ գրադիենտը գունային սահուն անցումներ ստանալու, իլուստրացիաներին խորություն տալու լավագույն միջոցն է, այն ակտիվորեն տարածվում է գրաֆիկ դիզայնի աշխարհում: Նախորդ տարվանից սկսած մի շարք մեծ ընկերություններ, ինչպիսին են, օրինակ, Ինստագրամը և Ասանան, հաջողությամբ օգտագործել են գրադիենտները իրենց բրենդում՝ այդպիսով գրադիենտը սահմանելով որպես թրենդ :

graphic_design_trends_2020-gradients

3D իլուստրացիաներ և մոուշն գրաֆիկ

Անցել են այն ժամանակները, երբ գրաֆիկ դիզայնը կարող էր տպավորություն թողնել պարզ գրաֆիկական շարժումներով և «տափակ» իլուստրացիաներով: Այսօր մարդիկ ուզում են տեսնել դիզայն, որը շարժուն է, դինամիկ ու կրեատիվ: Այլ խոսքերով ասած՝ ուզում են տպավորված ու ներգրավված լինել գրավիչ ու «կենդանի» / live դիզայնով: Շարժվող դիզայնը օգտագործվում է անգամ AR-ում և VR-ում, և, կարծես թե, չի պատրաստվում կանգ առնել: Այսպիսով, զարմանալի չէ, որ 3D իլուստրացիաներն ու մոուշն գրաֆիկը լինելու են 2020թ.-ի թրենդներում:

graphic-design-trends-2020-3d-design

Ասիմետրիկ լեյաութներ

Շատերս ենք նկատել, որ գրաֆիկ դիզայնի աշխարհը ավանդական մոտիվներից անցում է կատարում դեպի ավելի կրեատիվ վիզուալների ու իդեաների: Դիզայնի կոմպոզիցիան նույնպես բացառություն չէ: Գրաֆիկ դիզայնի թրենդները կարծես թե ստիպում են յուզերներին նախընտրել ասիմետրիկ դիզայն, քանի որ վերջինս բացում է երևակայության սահմաններն ու ստիպում է դիտողին մտածել: Հակառակ սրան, ավանդական կոմպոզիցիան սահմանափակում է երևակայությունն ու միտքը՝ միաժամանակ վիզուալ դիզայնի համար ստեղծելով սահմաններ:

graphic-design-trends-2020-asymmetric-design

Մշակված ֆոնտեր

Բացառիկության ու նորամուծության պահանջարկի հետ մեկտեղ, մեծանում է նաև մշակված ֆոնտերի կարիքը: Այս պահանջարկը ստիպում է բրենդներին ստեղծել բացառիկ ու կրեատիվ ֆոնտեր, որոնք ոչ մի այլ ֆոնտի նման չեն: Փաստացի, առաջատար բրենդները՝ Apple-ը, Google-ը, Debenhams-ը և Airbnb-ն արդեն օգտագործում են սա գործնականում: Սա ևս մեկ պատճառ է, որ մշակված ֆոնտերը լինելու են 2020թ.-ի թրենդների շարքում:

graphic-design-trends-2020-fonts

Եզրակացություն

Գրաֆիկ դիզայնի թրենդները գալիս ու գնում են: Դրանք փոխվում ու հարմարվում են դինամիկ ու ժամակակից աշխարհին ու սպառողի պահանջներին: Թրենդներին հետևելը պարզապես պարտադիր է, եթե ուզում եք լինել գրաֆիկ դիզայնի առաջատար հարթակներում:

Ինչպես արդեն հասկացանք, 2020-ը լինելու է գունաշատ, դինամիկ, հարմարեցված և ոչ միայն: Վառ գույներ, բաց ստվերներ, գրադիենտներ, 3D իլուստրացիաներ ու մոուշն գրաֆիկ, ասիմետրիկ լեյաութներ, մշակված ֆոնտեր. սրանք 2020թ.-ի գրաֆիկ դիզայնի թրենդների միայն մի մասն են:

Պատրաստեք ձեր գունային պալետները, թարմացրեք ծրագրերն ու զինվեք երևակայությամբ, քանի որ 2020-ի գրաֆիկ աշխարհը գունաշատ ու դինամիկ է լինելու:

P.S. you can also see our blog in english.

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև