15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Hootsuite, թե՞ Sprout Social.
ո՞րն ընտրել:

Hootsuite, թե՞ Sprout Social.
ո՞րն ընտրել:

Sprout Social-ը և Hootsuite-ը երկու սոցիալական մեդիա մենեջմենթի ամբողջական գործիքներ են: Այս պրոդուկտները ներառում են տարբեր սոցիալական ցանցեր, և երկուսի միջև ընտրությունը սովորական ընտրություն չէ՝ ավելի շատ գործառույթներ ունեցող գործիքի օգտին: 

Նրանց տարբերությունները տեսնելու համար պետք է դիտարկել նրանց ֆունկցիոնալությունը: 

Այս բլոգում մենք կհամեմատենք Sprout Social-ը և Hootsuite-ը՝ հիմնվելով դեշբորդերի, հրապարակումների և scheduling-ի գործառույթների, ինչպես նաև համագործակցության գործոնի, հաշվետվությունների և ինտեգրացիայի հնարավորությունների վրա: 

 

Sprout Social VS Hootsuite: կարճ ընկերությունների մասին

Sprout Social-ը հիմնադրվել է 2010թ.՝ բիզնեսներին օգնելու և հաճախորդների հետ հաղորդակցությունն ավելի ազատ դարձնելու համար: Sprout Social-ը բիզնեսներին տալիս է ֆունկցիոնալության լայն շրջանակ՝ միաժամանակ յուզերի համար ապահովելով հաճելի փորձառություն (user experience): 

Ակնառու հաճախորդներ են Subaru-ն, Tickmaster-ը և Evernote-ը:

Hootsuite-ը հիմնադրվել է 2008թ.՝ BrightKit անվան տակ: Նրա նպատակը պարզ էր. Օգնել բիզնեսներին կառավարել սոցիալական հարթակների իրենց էջերը մեկ վայրից: Ընկերությունն ունի ավելի քան 18մլն յուզեր, 1400 աշխատակիցներ և գրասենկայներ Վանկուվերում, Տորոնտոյում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Համբուրգում, Սիդնեյում և այլուր:

Ակնառու հաճախորդներ են Marketo-ն, Mailchimp-ը, SXSW-ն և GE-ն: 

 

Դեշբորդեր

Յուրաքանչյուր սոցիալական մեդիա մենեջմենթի լավ գործիք մեկտեղում է մի քանի հարթակի հրապարակումները: Այն, թե ինչպես է պլատֆորմը ցույց տալիս այն ինֆորմացիան, մեծ ազդեցություն ունի դրա օգտագործելիության վրա: 

Եվ Hootsuite-ը, և Sprout Social-ը հրապարակումները ֆիդում են ցույց տալիս, բայց յուրքանչյուրի ցուցադրածը տարբեր է:

Hootsuite-ը յուզերներին թույլ է տալիս կառուցել կից ֆիդեր մեկ դեշբորդում և հարմարեցնում է յուրաքանչյուր տիպի ինֆորմացիա, որը հայտնվում է էկրանին: Սա նշանակում է, որ կարող եք յուրաքանչյուր ըքաունթի համար ֆիդ բացել և յուրաքանչյուրի համար ունենալ հատուկ ֆիլտրներ:

blog hootsuite vs sprout social

Երբ ֆիդը ստեղծեք և տաք ձեր ուզած կարգավորումները, արդեն կկարողանաք կառավարել ըքաունթները Hootsuite-ից:

Sprout Social-ը հակառակը. հրապարակումները գեներացնում է մեկ էջում: Դրանք կարող եք փակել կամ բացել ֆիլտրները պարզապես Checking և Unchecking անելով, ինչպես նաև կարող եք ընրտել network-specific view (օրինակ, everything from LinkedIn)` ընդամենը մեկ քլիքով: Sprout Social-ի տարբերվող ֆիչըր է այն, որ կարող եք ավելացնել RSS ֆիդեր, որոնք կօգնեն հրապարակվող կոնտենտի աղբյուրները որոշել:

blog hootsuite vs sprout social

Hootsuite-ի նման, Sprout Social-ը թույլ է տալիս նամակներին պատասխանել հենց ֆիդից: Այն նաև հետևում է նամակներին և նշում պատասխանածները կանաչ գույնով, որպեսզի ըքաունթի մյուս յուզերները կրկնակի չպատասխանեն նույն նամակին: Սա շատ փոքրիկ դետալ է, սակայան շատ է հեշտացնում թիմի աշխատանքը:

 

Հրապարակում և պլանավորում (Scheduling)

Այս երկու հարթակների մեջ պլանավորման և հրապարակումներ կատարելու գործառույթներում շատ տարբերություն չկա: Երկուսն էլ թույլ են տալիս նամակ գրել, կցել նկարներ, կարճացնել հղումները և ընտրել թիրախ լսարան հենց դեշբորդից: 

Երկու պրոդուկտներն էլ առաջարկում են հրապարակումները սևագրի տարբերակով պահելու և հետագայում խմբագրելու հնարավորություն: Hootsuite-ը թույլ է տալիս պլանավորել մինչև 50 հրապարակում (դրանք ներբեռնում եք CSV ֆայլով՝ օգտագործելով խմբային պլանավորման գործիքը):

sprout social vs hootsuite

Sprout Social-ն առաջարկում է հավելյալ տեղեկատվություն լսարանի մասին, ցույց է տալիս այն ըքաունթները, որոնց պետք է հետևել կամ սպամ անել, նաև այն բոտ ըքաունթները, որոնց պետք է unfollow անել: Սա շատ լավ միջոց է համապատասխան ինֆլուենսերներին գտնելու համար: 

Sprout Social-ը ցույց է տալիս նաև ձեր ու ինչ-որ մեկի՝ Twitter-ում ունեցած նամակագրության կարճ տարբերակը և հուշում, եթե պետք է պատասխանել որևէ նամակի: Այս ինֆորմացիան հարթակը ստանում է իր սոցիալական CRM ֆունկցիոնալությունից:

Պլանավորման առումով և Hootsuite-ը, և Sprout Social-ը առաջարկում են կոնտենտ օրացույց, որպեսզի կարողանաք նախօրոք պլանավորել հրապարակումները: Եթե ցանկանում եք ավտոմատացնել հրապարակումները, յուրաքանչյուր պլատֆորմ կարող է ձեզ համար ընտրել լավագույն ժամանակը:

sprout social vs hootsuite

Երկու հարթակներն էլ օգտագործում են իրենց ալգորիթմները՝ որոշելու համար, թե որն է հրապարակում կատարելու և շատ ներգրավվածություն ունենալու լավագույն ժամանակը:

 

Համագործակցություն

Սոցիալական մեդիայի համար օգտագործվող ծրագրերում համագործակցությունը վերաբերում է թույլատրությունների կարգավորումներին և հրապարակումների հաստատման կանոններին:

Hootsuite-ը թույլ է տալիս յուզերներին ունենալ երեք դեր. սուպեր ադմին, ադմին և default: Եթե ցանկանում եք կառավարել աշխատակցի Hootsuite ըքաունթը, կարող  եք այս երեք թույլտվություններից մեկը տալ ամբողջ թիմին: Hootsuite-ի հավելյալ համագործակցությունը ներառում է հնարավորություն թիմի անդամներին պատասխանել հաճախորդներին: 

Sprout Social-ն առաջարկում է նույն ադմինիստրատիվ ֆունկցիոնալությունը՝ հիմնված յուզերի դերի վրա: Sprout Social-ի յուզերները իրենց ֆիդում կարող են գրել նաև թասքեր և նշել թիմի համապատասխան անդամներին: 

Թասքերը բաժանվում են երեք մասի. ընդհանուր, վաճառքներ և աջակցություն: Դրանք հնարավոր է նայել Task tab-ի տակ:

sprout social vs hootsuite

Որպեսզի վստահ լինեք, որ մեկ թասքում թիմի երկու անդամ պատասխան չեն գրում, Sprout Social-ը ցուցադրում է, երբ յուզերը գրում է հրապարակման տակ: Մեծ թիմերի համար այս գործառույթը մեծ ժամանակ է խնայում:

 

Հաշվետվություն

Հաշվետվության համար Hootsuite-ը ավելի զարգացած հարթակ է: Հաշվետվության էջը բաժանվում է 4 մասի. հրապարակումներ, հետևորդներ, ներգրավվածություն և չափումներ:

sprout social vs hootsuite

Սա սոցիալական ալիքների լայն վյու է տալիս: Սա իր հերթին հնարավորություն է տալիս խորանալ տարբեր դատաների վրա: Hootsuite-ը թույլ է տալիս ստեղծել անհատական հաշվետվություններ, որոնք կարող եք ներբեռնել PDF, PowerPoint, Excel կամ CSV ֆայլերով: 

Sprout Social-ը հաշվետվությունների համար առաջարկում է հզոր ֆիչըրներ: Այն թույլ է տալիս խմբային հաշվետվություն գրել և համեմատել հրապարակումները մրցակիցների հրապարակումների հետ: Հարթակը հնարավորություն է տալիս նաև չափել թիմի պրոդուկտիվությունը և կազմել թասքերի արդյունքների մասին հաշվետվություն:

sprout social vs hootsuite

Premium ըքաունթը հնարավորություն է տալիս նաև ընտրել չափումներ, հավելյալ ֆիլտրներ, ավելացնել չարտեր և գրաֆիկաներ:

 

Ինտեգրումներ և հավելյալ գործառույթներ

Hootsuite-ը երրորդ կողմ ինտեգրելու լավ փորձ ունի (Twitter, Facebook, Instagram, Pinterest, LinkedIn): 

Որպես հավելում, Hootsuite-ի յուզերները կարող են ստեղծել լենդինգ էջ և անցկացնել սոցիալական մրցույթներ և giveaway-ներ՝ օգտագործելով Արշավների ֆունկցիան:

Sprout Social-ը համատեղում է նույն ցանցերը (Twitter, Facebook, Instagram, Pinterest, LinkedIn) և ամերիկայն Zendesk, Uservoice, Google Analytics, Feedly, HubSpot և TipAdvisor-ը: 

Sprout Social-ը, հիմնվելով իր սոցիալական CRM-ի վրա, յուրաքանչյուր ըքաունթի, ում դուք եք հետևում կամ ով ձեզ է հետևում, ստեղծում է փոխազդեցության (ինտերակցիայի) պատմություն՝ որպես բազային կոնտակտային ինֆորմացիա: Այս ինֆորմացիան կարող է շատ օգտակար լինել վաճառքներով զբաղվող թիմին:

 

Բաժանորդագրում, գին և փաթեթներ

Sprout Social-ի մեկ յուզերի համար ամսական Ստանդարտ փաթեթն արժե 99 ԱՄՆ դոլար: Սա իր մեջ ներառում է հիմնական գործառույթները: Պրոֆեսիոնալ փաթեթը բիզնեսներին առաջարկում է հավելյալ հնարավորություններ և արժե 149 ԱՄՆ դոլար (1 յուզեր, 1 ամիս): Իսկ Advanced փաթեթը տալիս է ավելի շատ հնարավորություններ և ակտիվացնում է ավելի շատ ֆիչըրներ: Վերջինիս արժեքը մեկ ամսվա և մեկ յուզերի համար 249 ԱՄՆ դոլար է:

Hootsuite-ի Պրոֆեսիոնալ փաթեթն ամսական արժե 29 ԱՄՆ դոլար (10 սոցիալական հարթակ և մեկ յուզեր): Թիմ փաթեթն արժե ամսական 129 ԱՄՆ դոլար՝ 20 սոցիալական հարթակ և 3 յուզեր: Hootsuite-ն առաջարկում է նաև Բիզնես փաթեթ, որի արժեքը ամսական 599 ԱՄՆ դոլար է՝ նախատեսված 35 սոցիալական հարթակի և 5 յուզերի համար:

 

Եվ վերջապես՝ ո՞րն ընտրել

Sprout Social-ը և Hootsuite-ը երկուսն էլ լիցենզավորված պրոդուկտներ են՝ եռաստիճան բաժանորդագրման մոդելներով: Լավագույն փաթեթներն ավելի թանկ են, բայց ավելի շատ գործառույթներ են իրականացնում: 

Դիզայնի տեսանկյունից, Sprout Social-ը ավելի պարզ է օգտագործման համար: Hootsuite-ի ֆունկցիոնալությունը այս դեպքում ծածկում է դիզայնի բացը: Hootsuite-ը հաշվետվություններ կազմելու համար շատ օգտագործելի է, չնայած՝ Sprout Social-ն ավելի շատ ֆունկցիաներ է առաջարկում (օրինակ՝ CRM և լսարանի բացահայտում):

Վերջնական ընտրությունը կախված է նրանից, թե ինչ եք փնտրում դուք: Երկուն էլ կառավարման լավ գործիքներ են, իսկ տարբերությունն ու օգտակարությունը կախված է նրանից, թե ինչ է փնտրում ձեր ընկերությունը: 

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև