15-Minute Chat
Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you
21-րդ դարում դժվար է գտնել մեկին, ով պարբերաբար չի ստուգում հեռախոսը: Սքրոլ, լայք, շեյր, քոմենթ… այս գործողությունները դարձել են մեր առօրյայի անբաժան մասը, ինչը մարքեթոլոգների համար նշանակում է, որ պրոդուկտը պետք է զարգացնել օնլայն հարթակներում: Օգտատերերի համար, բացի ինֆորմացիայի հստակությունից, կարևոր է նաև կայքի արագությունը: Վերջինս օրգանիկ տրաֆիկի վրա մեծ ազդեցություն է թողնում:
Իսկ ի՞նչ անել, եթե կայքի արագությունն իրեն չի արդարացնում: Օգտատերը գուցե մտածի, որ իր ինտերնետ կապն է վատը, զանգահարի օպերատորին, խնդրի՝ թարմացնել և այլն: Բայց մենք գիտենք, որ կայքի արագությունը կախված է ոչ միայն ինտերնետից, այլև կարող է դանդաղել մի քանի գործոնների պատճառով: Կոնտենտը թարմ պահելը, բեքլինքերը պարբերաբար ստուգելը, բոլոր մետա դատաները գրելը ու SEO-friendly լինելը դեռ ամենը չէ: Եթե հետևում եք վերը նշված կետերին ու նկատում եք օրգանիկ տրաֆիկի պակաս, ժամանակն է ստուգել վեբ կայքի արագությունը հեռախոսի վրա:
2018թ. Google-ը նոր Speed Update մտցրեց շրջանառության մեջ, որը ազդեցություն էր ունենալու միայն այն էջերի վրա, որոնք ունեն հնարավոր ամենացածր արագությունը: Ոչ մի կայք ապահովագրված չէ ֆորս-մաժորային իրավիճակներից, որոնք կարող են ազդել արագության վրա: Սակայն, անգամ եթե ձեր կայքը հայտնվել է նման իրավիճակում, ամեն ինչ կորած չէ: Ահա մի քանի կետեր, որոնց հետևելով կարող եք բարելավել ձեր կայքի արագությունը:
Կայքի արագությունը չափելու գործիքները շատ են` KeyCDN Website Speed Test, Pingdom Speed Test, GTmetrix, WebPageTest, Google PageSpeed Insights և այլն: Այս բլոգում կխոսենք Google PageSpeed Insights գործիքի մասին, որը ամենատարածվածն ու արդյունավետն է:
Ինչպես տեսնում եք Google PageSpeed Insights-ը ունի արագության իր չափանիշները: Բացի ցուցանիշից այն ցույց է տալիս, թե ինչն է խանգարում արագությանը և պրակտիկ քայլեր, թե ինչ կարող եք անել, որպեսզի բարձրացնեք ձեր կայքի արագությունը: Եթե թեստը ցույց է տալիս 49-ից ցածր ցուցանիշ, ամեն ինչ կորած չէ: Ընդունեք դա որպես կայքի վրա աշխատելու ու օպտիմալացնելու հուշում:
Մոբայլ արագությունը միշտ չէ, որ կարող է ազդել կայքի վրա: Կան մի քանի քայլեր ստուգելու համար՝ արդյո՞ք մոբայլ արագությունը ազդում է կայքի օրգանիկ տրաֆիկի վրա, թե ոչ: Ահա դրանցից մի քանիսը.
Մարդիկ բաժանվում են երկու մասի. նրանք, ովքեր մրցակցությունից ընկճվում ու հանձնվում են, և նրանք, ովքեր մրցակությունից ավելի են ոգևորվում ու սկսում են իրենց ուժերի ամբողջ թափով աշխատել: Դիջիթալ աշխարհում #1 լինելու համար պետք է լինել երկրորդ տեսակի մեջ:
Մրցակիցների բարձր ցուցանիշները հավելյալ մոտիվացիա կարող են ծառայել ձեր կայքը օպտիմալացնելու, կոնտենտը թարմացնելու ու այլ օգտակար գործողություններ կատարելու համար:
Մեկ կարևոր նշում. դուք պետք է անցնեք ձեր բոլոր լավ արդյունք ունեցող էջերի վրայով, որպեսզի հասկանաք՝ արդյո՞ք մոբայլ արագության ցուցանիշը ազդում է տրաֆիկի անկման վրա, թե ոչ:
Եթե ձեր վերլուծությունները ցույց են տալիս, որ մոբայլ էջի արագության ցուցանիշը ցածր է ձեր մրցակիցներից, կարող եք անել հետևյալ քայլերը՝ առանց կայքին նոր դիզայն տալու:
Սլայդերները արագության թշնամիներն են: Բայց, բնականաբար, ամեն սլայդեր չէ, որ կարող է ազդել կայքի արագության վրա: Դրանց ազդեցությունը կարող եք չափել դրանք անջատելով ու կրկնելով արագության թեստը:
Google-ը խորհուրդ է տալիս օգտագործել վերջին ֆորմատներից՝ JPEG 2000, JPEG XR և WebP, որովհետև դրանք ավելի լավ որակ ունեն և ներբեռնումն ավելի արագ է:
Հ.Գ. WEBP ֆորմատը այս պահին Safari-ն չի ընդունում:
Բոլոր դիջիթալ մարքեթոլոգները սիրում են օգտագործել հետևող կոդեր, բայց քչերն են հետևում ու հարկ եղած դեպքում հեռացնում դրանք: հետևող կոդերը ինֆորմացիա կուտակելու հատկություն ունեն և հաճախ էջին հավելյալ ծանրություն են տալիս:
Սրանք ընդամենը կարճ ու պարզ քայլեր են, որոնցով կարող եք ստուգել արագությունն ու դրա վրա ազդեցություն ունեցող գործոնները: Եթե ձեր կայքում նկատում եք արագության հստակ անկում, ժամանակն է ավելի ուշադիր գտնվել և ինչպես հարկն է հոգ տանել կայքի մասին. չէ՞ որ Google-ը այս հարցում խիստ է և չի ներում ոչ ոքի: