15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Super Bowl 2020: Ամենատպավորիչ
Գովազդները — Մաս 2

Super Bowl 2020: Ամենատպավորիչ
Գովազդները — Մաս 2

Մինչ ամերիկյան ֆուտբոլի երկրպագուները ոգևորված հետևում էին Kansas City Chiefs-ի խաղին և հիանում Շակիրայի ու Ջենիֆեր Լոպեսի գեղեցիկ ելույթով, ամբողջ աշխարհի մարկետոլոգները հետևում էին Super Bowl 2020-ի լավագույն գովազդներին: Ինչպես խոստացել էինք, այս բլոգում շարունակելու ենք ներկայացնել Super Bowl 2020-ի ամենատպավորիչ գովազդները, իսկ եթե դեռ չեք հասցրել ծանոթանալ մեր բլոգի առաջին մասի հետ, ապա կարող եք կարդալ այն այս հղումով:  

Եվ այսպես, վերցրեք համեղ ուտելիքները ու հարմար տեղավորվեք, քանի որ մոտակա մի քանի րոպեների ընթացքում ձեզ ենք ներկայացնելու Super Bowl 2020-ի ամենաթույն գովազդները Facebook-ի, Snickers-ի, Audi-ի և այլ բրենդների կողմից: 

Facebook: “Պատրա՞ստ եք տժժալ” 

Facebook-ն առաջինն է ներկայացրել Super Bowl-ին իր մեկ րոպե տևողությամբ հոլովակը, որը գովազդում է «Facebook Groups» ֆիչըրը Քրիս Ռոքի և Սիլվեստեր Ստալոնեի մասնակցությամբ: Գովազդային հոլովակը բավականին դինամիկ է և կենտրոնանում է տարբեր զբաղմունքների վրա, ինչպես օրինակ ժայռ բարձրանալը, մարզվելը և այլն: Այս գովազդային հոլովակը մշակվել է Wieden + Kennedy կազմապերպության հետ միասին և իրականում այն Facebook-ի երկարատև գովազդային արշավի մասն է կազմում: Վերջինիս նպատակն է «Facebook Groups»-ի շնորհիվ կապել հարթակի յուզերների մեկ հետաքրքրության շուրջ: 

Pringles: “Րիք և Մորթի”

Պատկերացրեք, որ կարող էիք դիտել «Րիք և Մորթի» հայտնի մուլտֆիլմի կարճ էպիզոդը, ինչպես Pringles չիպսերի գովազդ, և այդ ամեն Super Bowl-ի ժամանակ: Հետաքրքիր է, չէ՞: Այս տարի Pringles-ը համագործակցել է Grey Group գովազդային կազմակերպության և «Րիք և Մորթի» մուլտֆիլմի ստեղծողների հետ՝ մշակելով 30 վարկյան տևողությամբ մուլտֆիլմ-հոլովակ, որը գովազդում է Pringles-ի նոր համերով չիպսերը: Բացի այդ, քանի որ գովազդը ստեղծվել է որպես «Րիք և Մորթի» կարճ էպիզոդ, այնտեղ ներառված են մուլտֆիլմին հատուկ թեթև հեգնանք Super Bowl գովազդների վերաբերյալ: 

Tide: “Լվացքը հետո”

Բաց թողնելով Super Bowl 2019-ը, Tide-ը վերադարձել է այս տարվա խաղին չորս մասից կազմված գովադային արշավով՝ ամերիկացի դերասան Չարլի Դեյի մասնակցությամբ: Հոլովակի պատմությունը նման է Wonder Woman և Bud Light Knight ֆիլմերի սյուժեներին, որտեղ դերասանն անընդհատ հետաձգում է իր լվացքը: Tide-ի հոլովակները ստեղծվել են Saatchi & Saatchi գովազդային գործակալության հետ միասին: Այս գովազդով Tide-ը մեկնարկում է նոր գովազդային արշավ, որի հեշթեգն է #LaundryLater:

Snickers. Սնիկերսը կփրկի աշխարհը

Բավականին երկար դադարից հետո, Սնիկերսը վերադառնում է 30 վայրկյան տևողությամբ գովազդով, որը նշում է երկու մեծ ամյակ: Առաջինը Սնիկերսի 90 ամյակն է, իսկ երկրորդը «ԴՈՒ ԴՈՒ ՉԵՍ, ԵՐԲ ՔԱՂՑԱԾ ԵՍ» արշավի 10 տարին: Super Bowl-ի համար նկարահանած գովազդն ունի օրիգինալ երգ ու կատակներ տարբեր ժամանակակից տնային դիվայսների, autocorrect-ի և այլ սոցիալական խնդիրների մասին, մինչդեռ կենտրոնական մեսիջն այն է, որ սնիկերսը կլուծի բոլոր խնդիրները և աշխարհը ապրելու համար կդարձնի ավելի լավ տեղ: Գովազդը նկարահանել է BBDO New York և AMV BBDO ընկերությունը:

Audi – Let it go

Աուդին Super Bowl-ին մասնակցում է 11-րդ անգամ: Ներկայացնում է 60 վայրկյան տևողությամբ գովազդ, որը ցուցադրում է e-tron Sportback մեքենան, իսկ հոլովակում նկարահանված է «Գահերի խաղը» հեռուստաֆիլմի դերասանուհի Մեյսի Ուիլիամսը: Վերջինս քաոսային խցանման մեջ է, որտեղ էլ երևում է համաշխարհային խնդիրներից մի քանիսը՝ պլաստիկի օգտագործում, կլիմայի փոփոխություն և այլն: Գովազդի վերջնական մեսիջն է՝ «Գնանք  դեպի ավելի կայուն ապագա»: Գովազդը նկարահանել է 72andSunny ընկերությունը, Ամստերդամ, իսկ ռեժիսորը ֆրանսիացի Ֆրանսուա Ռուսլետն է:

Rocket Mortgage. Հարմար / Comfortable

Շարունակելով «Գահերի խաղը» հեռուստաֆիլմի դերասանների մասնակցությամբ գովազդները, ներկայացնում ենք Ջեյսն Մամոայի՝  մասնակցությամբ՝ Rocket Mortgage-ի համար նկարահանված գովազդը: Հոլովակում դերասանը մտնում է տուն և իրեն շատ հարմար է զգում: Գովազդի մեխն այն է, որ առնական ու բավականին հսկա ու «պարապած» Մամոան գնալով դառնում է նիհար ու ճաղատ: 60 վայրկյանում ընկերությունը փոխանցում է այն մեսիջը, թե ինչքան հարմար ու «բնական» է մարդ իրեն զգում տանը: Գովազդը բավականին զվարճալի է նման լուրջ բիզնեսի համար (Rcket Mortgage ընկերությունը զբաղվում է տուն գնելու համար վարկերի տրամադրմամբ):

Microsoft. Եղիր միակը

Ինչպես նշեցինք, այս տարի Super Bowl-ն ընդգրկում է էմոցիոնալ ու ոգեշնչող գովազդներ, որոնցից մեկն էլ Microsoft-ի հոլովակն է: Այն պատմում է Քեթի Շաուերզի մասին, ով Super Bowl-ի պատմության մեջ առաջին կին մարզիչն է: Microsoft-ի 60 վայրկյան տևողությամբ գովազդը պատմում է Քեթիի՝ NFL-ի մարզիչ դառնալու պատմությունը սկսած դեռ այն ժամանակվանից, երբ Քեթին մարզիչ էր Սան Ֆրանցիսկոյում: Գովազդը ստեղծվել է McCann-ի հետ համագործակցության արդյունքում՝ որպես “Bring it to the Surface” արշավի մի մաս:

Եզրակացություն

Ինչպես տեսնում եք, Super Bowl-ի գովազդներն այս տարի լիքն էին հումորով, կրեատիվությամբ, մի քիչ էլ սրակազմով: Չնայած, որ գովազդների մեծ մասը նկարված են հատուկ Super Bowl-ի համար, դրանցից շատերը դառնում են իկոնիկ օրինակներ մրցաշարի գովազդային պատմության մեջ: Ավելին, գովազդներից շատերն այնքան տպավորիչ են լինում, որ հետագայում ծառայում են բրենդի դիրքավորմանն ու ճանաչմանը: Մի շարք բրենդներ շատ մեծ գումարներ են ծախսում գովազդների ու իրենց մեսիջը ճիշտ տեղ հասցնելու համար: Սրանք էին Super Bowl 2020-ի լավագույն գովազդները, իսկ եթե բաց եք թողել առաջին մասը, կարող եք լրացնել այդ բացը հենց հիմա:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև