15 min

Let's see if we are a good fit. Schedule a time to chat that works best for you

Super Bowl 2020:
Ամենատպավորիչ Գովազդները — Մաս 1

Super Bowl 2020-ն արդեն մեկնարկել է և ավելի տպավորիչ է, քան երբևէ: Փետրվարի 2-ին մեկնարկել է 54-րդ Super Bowl-ը, որն ամենամեծ սպորտային իրադարձություններից մեկն է ամբողջ աշխարհում (մասնավորապես ԱՄՆ-ի համար): Յուրաքանչյուր տարի ամերիկյան ֆուտբոլի երկրպագուները ավելի քան 200 երկրից հետևում են Super Bowl-ին, որպեսզի դառնան այս ուշագրավ իրադարձության մի մասը: Այս տարի կան կանխատեսումներ, որ ամբողջ աշխարհից ավելի քան 194 միլիոն մարդ դիտելու է իրադարձությունը: Համաձայնեք, որ սա բավակին մեծ թվաքանակ է: Հենց այդ պատճառով Super Bowl-ը շատ հաճախ համարում են գովազդային աշխարհի Ամանորը կամ Սուրբ Ծնունդը: 

Super Bowl-ի առիթով հայտնի բրենդները գովազդային ընկերություններին վճարում են միլիոնավոր դոլարներ, որպեսզի ունենան տպավորիչ հոլովակներ, ինչպես նաև ամրագրեն իրենց տեղը Super Bowl-ի գովազդային հարթակում: Ավելին, այս տարի գովազդային ժամանակի գինը պատմության մեջ եղել է ամենաբարձրը. 30 վարկյան տևողությամբ հոլովակի գինը՝ 5.6 միլիոն դոլար:

Իսկ հիմա եկեք տեսնենք, թե որոնք են եղել Super Bowl 2020-ի ամենատպավորիչ գովազդները: 

Դորիտոս — «Թույն ռանչո» 

Ստեծղված «Goodby Silverstein & Partners» գովազդային կազմակերպության կողմից, Դորիտոսի գովազդային հոլովակի կարճ տարբերակում Սեմ Էլիոթը մտնում է բար՝ արտասանելով մեգահիթ դարձած «Old Town Road»-ի բառերը, իսկ գովազդի ամբողջական տարբերակում Սեմ Էլիոթը և Լիլ Նաս Իքսը պարային բաթլ են անում Դորիտոսի համար: Ավելին՝ Բիլլի Ռեյ Սայրուսը, ով մեգահիթի երգիչներից մեկն է, նույնպես փոքր դեր է կատարում գովազդային հոլովակում:  

 

Պեպսի «Զրո Շաքար. ճիշտ արված» 

Բացի նրանից, որ Պեպսին հովանավորել է Super Bowl-ի Halftime շոուն Շակիրայի և Ջենիֆեր Լոպեսի մասնակցությամբ, ընկերությունը նաև ցուցադրել է 30 վարկայն տևողությամբ գովազդային հոլովակ երգչուհիներ Միսի էլիոթի և H.E.R.-ի մասնակցությամբ, ովքեր կատարում են Ռոլինգ Սթոնսի «Paint It Black» երգը: Բացի այդ, մինչ երկգչուհիները արտասանում են երգի հետևյալ տողերը «ես տեսնում եմ կարմիր դուռ և ցանկանում եմ ներկել այն սև», հոլովակի մեջ հայտնվում է կոլա հիշեցնող կարմիր երկաթե տարա, որը փոխվում և դառնում է սև Պեպսիի զրո շաքարով տարան: Նկարահանված երաժշտական հոլովակի ոճով, Պեպսիի գովազդը մշակվել է շատ հայտնի «Goodby, Silverstein & Partners» կրեատիվ գործակալության կողմից:

Google: “Loretta”.

Ի տարբերություն մյուս ընկերությունների, որոնք առաջարկում են զվարճալի գովազդներ, Google-ը թողարկել է 90 վայրկյանանոց գովազդ, որն անվանել է Loretta: Վերջինս միանգամայն տարբերվում է մյուս հոլովակներից իր էմոցիոնալ կոնտենտով: Գովազդում լսվում է տարեց տղամարդու ձայն, ով Google Voice Assistant-ին հրահանգներ է տալիս, իսկ արդյունքում տեսնում է իր ու իր կնոջ՝ Loretta-ի նկարները: Այս գովազդն արդեն արժանացել է սոց ցանցերի միլիոնավոր յուզերների ուշադրությանն ու հուզել նրանց:

Գովազդը ցույց է տալիս, որ տեխնոլոգիան կարող է օգնել մեզ հիշել նրանց, ում սիրում ենք: Ի դեպ, գովազդը ստեղծել է Google-ը՝ հիմնվելով իր իրական օգտատիրոջ՝ 85-ամյա տղամարդու ձայնագրությունների վրա:

Amazon. #BeforeAlexa

Amazon-ը կենտրոնացել է մինչև Ալեքսան դարերի վրա և իր տեսահոլովակում նկարահանել է Էլեն ԴեՋեներեսին և Պորշիա դե Ռոսսիին: Գովազդն առաջարկում է դիտողին ճամփորդել ժամանակի միջով և երևակայել կյանքն առանց Ալեքսայի: Հոլովակում տարբեր զվարճալի իրավիճակներ են, որտեղ Ալեքսայի փոխարեն գործողություններ կատարում են տարբեր մարդիկ: Գովազդը ստեղծել է TBD Advertising ընկերությունը:

Հյունդայի. Smaht Pahk

Ավտոարտադրող ընկերությունը այս անգամ կատակում է Բոստոնի հայտնի ակցենտի վրա և գովազդում է հեռահար խելացի փարքինգի հնարավորությունը՝ 60 վայրկյանանոց հոլովակով, որում նկարահանված են այնպիսի աստղեր, ինչպիսիք են դերասան Քրիս Էվանսը, Ջոն Կրասինսկին և Saturday Night Live-ի Ռեյչլ Դրաչը: Սա ընկերության՝ 13 տարվա մեջ 12-րդ մասնակցությունն է Super Bowl-ի շրջանակում: Իսկ գովազդի ետևում կանգնած է Innocean Worldwide ընկերությունը:

Cheetos, «Չեմ կարող դիպչել»

11 տարվա դադարից հետո Չիտոսը վերադառնում է մեծ խաղ 30 վայրկյանանոց գովազդով, որը ստեղծել են Goodby Silverstein & partners ընկերությունը: Հոլովակում երևում է նաև ռեփեր MC Hammer-ը և հնչում է իր ամենահայտնի՝ “Can’t touch this” երգը: Գովազդը բավականին զվարճալի է, ու կարող ենք վստահ ասել, որ ռեփերի այս երգը դեռ երբեք այսքան տեղին չէր եղել:

Mountain Dew. Այնքան լավ, որքան օրիգինալը / The Shining

Կապ չունի՝ Bohemian Rapsody, Biker Runs Down Cheetah, թե Պիտեր Դինքլաջն է Մորգան Ֆրիմանի հետ ռեփ բաթլ անում, Mountain Dew-ն միշտ շատ աշխատանք է ներդնում Super Bowl-ի գովազդներում: Ըմպելիքի հայտնի ընկերությունը վերադարձել է մեծ խաղ՝ 30 վայրկյանանոց գովազդով, որտեղ հայտնի «Փայլատակում» ֆիլմից տեսարան է կրկնում: Դերերում են Բրայան Քրանստոնը և Թրեյսի Էլիս Ռոսսը: Գովազդը ստեղծել է TBWA/Chiat/Day ընկերությունը, Նյու Յուրք:

 

ՋԻՓ. День сурка

Քանի որ այս տարի Super Bowl-ը տեղի էր ունենալու сурок-ի օրը, կանխատեսելի էր, որ ընկերություններից մեկն այս հնարավորությունը կօգտագործի իկոնիկ День сурка ֆիլմին հղում տալու համար: Եվ դա արեց Jeep ընկերությունը: Գովազդը եթեր է հեռարձակվել կիրակի օրը՝ մինչև Super Bowl-ը: Գլխավոր դերում Բիլլ Մուրեյն է, որը վերոնշյալ ֆիլմի գլխավոր դերակատարն է (հերոսն ամբողջ ֆիլմի ընթացքում ապրում էր միևնույն օրը): Բայց, ի տարբերություն ֆիլմի, գովազդում հերոսը վարում է նարնջագույն SUV մեքենա, կողքին сурок, իսկ գովազդի մեսիջն այն է, որ ոչ մի օր մյուսին նման չէ Jeep Gladiator-ի հետ: Գովազդի գաղափարը մշակել և իրականացրել է Չիկագոյում գործող Highdive գովազդային ընկերությունը:

 

Եզրակացություն

Super Bowl 2020-ն արդեն մեկնարկել է և բոլորին տպավորում է իր հիշարժան պահերով, թրենդային վիդեոներով, մեծ շոուով և, իհարկե, համաշխարհային բրենդների գովազդներով: Ինչպես տեսնում եք, այս տարի Super Bowl-ի գովազդային հարթակը լցված է հումորով, զվարճալի հոլովակներով և էմոցիոնալ մեսիջներով: Պեպսիից  մինչև Google ու Amazon, բրենդները ցանկանում են մեկը մյուսից ավելի լավ, գրավիչ ու էմոցիոնալ գովազդներ ստեղծել ու գրավել պոտենցիալ ու նոր հաճախորդների: Այս բլոգը տպավորիչ ու լավագույն գովազդների միայն մի մասն էր: Շուտով կհրապարակենք նաև բլոգի երկրորդ մասը:

FacebookLinkedInInstagramShare

Կարդալ նաև